Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արսեն Ջուլֆալակյանը՝ ծեծկռտուքի լուրերի մասին

12:15, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Արսեն Ջուլֆալակյանը՝ ծեծկռտուքի լուրերի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ հոր հետ մարդ է ծեծել. «Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և, իհարկե, լրագրողների զանգերը` համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար...
     Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։
     Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և, իհարկե, Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։
     Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։
     Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս...) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ...»:

7241 | 1
Facebook