Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում

20:27, կիրակի, 05 մայիսի, 2019 թ.
Օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել այրվող ինքնաթիռ: «Аэрофлот»-ի Sukhoi Superjet 100 ինքնաթիռը պետք է Մոսկվայից թռչեր Մուրմանսկ, սակայն բորտում բռնկված հրդեհի պատճառով ետ է վերադարձել ու վայրէջք կատարել արդեն իսկ այրվելով: Բոլոր 73 ուղևորները և անձնակազմի 5 անդամները տարհանվել են, կա 10 տուժած:

Օդանավակայանը կարճ ժամանակով փակվել էր, գործի էին դրվել բոլոր ճգնաժամային ուժերը, հրդեհը շատ արագ մարվել է:

Ըստ տարատեսակ լուրերի՝ կա 1-10 զոհ: Ավելի վաղ հաղորդվում էր, թե զոհեր չկան:

Օդում բռնկված հրդեհի հնարավոր պատճառներից են էլեկտրաէներգիայի անսարքությունը կամ էլ կայծակի հարվածը:

30709 | 0
Facebook