Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1 մլրդ, 117 մլն դրամի արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

20:00, չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ.
1 մլրդ, 117 մլն դրամի արտոնություն՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալ «Ալեքս-տեքստիլ» ընկերությանը, որը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14,127,414,670 դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար:

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ՝ 115,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ ներկայումս առկա է 1104 աշխատատեղ:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26,833,000,000 ՀՀ դրամ, որից 7,800,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 18,963,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70,000,000 ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա):

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14,127,414,670 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,177,681,553 ՀՀ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

4266 | 0
Facebook