Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նախ՝ կլինի դատավարություն». Զելենսկին` Պուտինին

17:50, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
«Նախ՝ կլինի դատավարություն». Զելենսկին` Պուտինին

Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ իշխանությունները մտածում են բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն տրամադրել:

«Նախ, խորհուրդ չէի տա ռուսական իշխանություններին Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տալով՝ վատնել ժամանակը… Մենք՝ ուկրաինացիներս, ունենք խոսքի, մամուլի, համացանցի ազատության իրավունք: Այդ պատճառով էլ գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական անձնագիրը: Դա խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքից զրկված լինելն է, ազատ և մրցակցային ընտրություններ չունենալը, մարդու իրավունքների ու ազատությունների անտեսումը: Ուկրաինացիները չեն ուզում «նոր նավթ» դառնալ, ինչպիսին փորձում եք դարձնել ձեր սեփական ժողովրդին… Ուկրաինայի և ուկրաինացիների հետ պետք չէ խոսել սպառնալիքների, ռազմական ու տնտեսական ճնշման լեզվով: Դա հրադադարը դադարեցնելու և Մինսկի գործընթացը վերսկսելու լավագույն տարբերակը չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ ինքը «բոլորը բոլորի համար» ձևաչափով պատրաստ է գնալ բանակցությունների: Զելենսկին հուսով է, որ Ռուսաստանում ավելի շատ ուզում են բանակցել, քան կրակել. «Ես Աստված չեմ, որ իմ ցանկություններն իրագործվեն: Բայց հասկանում եմ, որ գալու է ժամանակը, երբ բոլոր պետական գործիչներն իրենց կատարած գործողությունների համար պատասխան են տալու: Ոչ ոք միանգամից դրախտ չի ընկնում: Սկզբում լինում է դատավարություն»:

6915 | 1
Facebook