Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վալերի Օսիպյանն ինձ զանգել ասել է՝ եկեք հանդիպենք․ ինչ-որ ակնկալիք չէ՞ ուներ, որ ինձ կանչել է»․ մեղադրվողի եղբայր

12:50, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
«Վալերի Օսիպյանն ինձ զանգել ասել է՝ եկեք հանդիպենք․ ինչ-որ ակնկալիք չէ՞ ուներ, որ ինձ կանչել է»․ մեղադրվողի եղբայր

«Ես պարոն Օսիպյանի դեմ ոչինչ չունեմ։ Նա անձնական վրեժխնդրություն ունի մեր ընտանիքի հետ, բայց ես չունեմ։ Այս հինգ տարիների ընթացքում, որ իմանաք՝ ինչ է արել մեր ընտանքի գլխին՝ օգտագործելով ոստիկանական բոլոր լծակները․․․ Մի տեղ կուլ ենք տվել շատ բաներ՝ մտածելով, դե, ոստիկանապետ է, չհավասարվենք նույն մակարդակին»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014թ-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մանրամասները, պատմել է գործով մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ունի բավարար ապացույցներ, որոնք կներկայացնի դատավարության օրը։

«Վալերի Օսիպյանն ինձ զանգել ասել է՝ եկեք հանդիպենք, այսինքն՝ ինչ-որ ակնկալիք չէ՞ ուներ, որ ինձ կանչել է։ Ես չեմ զանգել, այլ ինքն է իր բջջայինով զանգել, ուզել հանդիպել․․․ ուրեմն քննիչը պետք է պարզեր՝ ո՞րն է միտումը, որ կանչել ես, ինչի՞ մասին եք խոսել։ Մի՞թե սա բավարար հիմք չի հանդիսանում, որ քննիչը նրան հարցախեղդ աներ, թե ինչ նպատակով ես այս երիտասարդին կանչել այստեղ, այն պարագայում, երբ 10 ժամ շարունակ եղել եմ վարչության շենքում։ Նա ինձ խնդրել է այդ մասին չբարձրաձայնեմ, նյութեր ոչ ոքի չտրամադրեմ։ Ես չեմ տրամադրում, ես Սեդրակի անունը չեմ տալիս, որովհետև չեմ տեսել, թե դանակն ում ձեռքին է եղել․ բայց նրանց նպատակը մեկն է, որ իրենց անունը մաքրվի, Օսիպյան ազգանունն այս դեպքի հետ չկապվի»,- ասել է Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը:

3634 | 0
Facebook