Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալսուի դստեր հաղթանակն արժեցել է 7 միլիոն ռուբլի

12:40, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
Ալսուի դստեր հաղթանակն արժեցել է 7 միլիոն ռուբլի

Ռուսական «Голос. Дети» ծրագրի եզրաձակիչ փուլի և վերջինիս հաղթող Միկելա Աբրամովայի հաղթանակի շուրջ սկանդալը շարունակվում է: «Голос. Дети»-ն մեղադրվում է հաղթանակը հօգուտ Ալսուի դստեր կայացնելու համար: Այնուամենայնիվ, հաղթողն ընտրվել է ոչ թե ծրագրի կամ Первый канал-ի կողմից, այլ հեռուստադիտողների SMS քվեարկությամբ ու զանգերով, որոնց համար պատասխանատվություն է կրում քվեարկության օպերատորը:

Первый канал-ի գործադիր տնօրեն Կոնստանտին Էրստի փոխանցմամբ, Միկելայի SMS-ներն զգալիորեն գերազանցել են մյուս մասնակիցների հաղորդագրությունները: Արդյունքում Первый канал-ը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները մասնակիցներից յուրաքանչյուրի համար: Հաշվարկներից երևում է, որ Ալսուի դստեր հաղթանակը արժեցել է 7 միլիոն ռուբլի: Ասեկոսեների համաձայն, նրա օգտին եկած այդքան շատ հաղորդագրությունները գնված են եղել:

РИА Новости-ի հաղորդմամբ, երգչուհի Ալսուի պաշտոնական ներկայացուցիչ Նինա Պոնոմարևան մեկնաբանել է Միկելա Աբրամովայի հաղթանակի շուրջ ձևավորված ասեկոսեները. «Ինչո՞ւմ է մեղավոր Միկելան. որ տաղանդավո՞ր է: Կամ այդ հիմար խոսակցությունները. եթե տաղանդի հետ միասին, կա նաև փող, ուրեմն ամեն բան գնվա՞ծ է: Մեր դեպքում՝ ոչ: Մենք եզրափակչի համար երգ չէինք էլ պատրաստել, քանի որ չէինք կանխատեսել, որ մարդիկ հենց նրան կընտրեն»:

11654 | 0
Facebook