Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վալերի Օսիպյանը հանդիպել է գործով վկաներին, հորդորել, թե ինչ ցուցմունք տան»․ ոստիկանապետի եղբորորդու գործով մեղադրվողի եղբայր

12:05, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
«Վալերի Օսիպյանը հանդիպել է գործով վկաներին, հորդորել, թե ինչ ցուցմունք տան»․ ոստիկանապետի եղբորորդու գործով մեղադրվողի եղբայր

Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014թ-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, պահանջում է եղբոր արդարության վերականգնումը։ Նա այսօր հրավիրած մամուլի ասուլիսում գործի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել:

«Ինը ամիս, թե 1 տարի թաքնվելուց հետո, Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, նոր ներկայացել է քննչական մարմիններին․․․ Գործի հետ կապված՝ տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել, վերջում կայացվել է որոշում, որ անհայտ անձի կողմից կատարվել է դիտավորությամբ դանակահարություն և այդ գործը կարճվել է։ 2018թ. հոկտեմբերի 22-ին, Էրեբունու երկու աշխատակից՝ ԱԱԾ-ի և ոստիկանության, այցելում են մեր բնակարան և ասում, որ պետք է ներկայանամ քննչական մարմին և ցուցմունք տամ գործը վերաբացվելու վերաբերյալ, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Նոր երևան եկած հանգամանքները հետևյալն են՝ փաստացի գործով 3 ամենակարևոր վկաների ցուցմունքները, որոնք դեպքի վայրում են եղել և սկզբից մինչև վերջ նշել են, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, բավարար չեն և քանի որ գործը վերաբացվում է, պետք է, իբրև թե, կատարվի օբյեկտիվ քննություն»,- պատմել է մեղադրվողի եղբայրը՝ շարունակելով․ «Ասեմ, որ գործի օբյեկտիվությունը դանակահարության իսկ հաջորդ օրվանից խախտվել է, քանի որ Վալերի Օսիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերին հանդիպել է և հորդորել, թե ինչ ցուցմունքներ տան»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադառնալով եղբորոդու հետ կապված քրեական գործին, հավաստիացրել էր, որ Սեդրակը դանակահարության հետ կապ չունի, որ նրան, ի սկզբանե, հորդորել են մեղքն իր վրա վերցնել, քանի որ իր հորեղբայրը բարձր պաշտոնյա է և կարող է օգնել։

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
5004 | 0
Facebook