Վլադիվոստոկում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Նախկինում երկու առաջնորդները առանձին չեն հանդիպել: Պուտինը նշել է, որ այցը կծառայի Մոսկվայի և Փհենյանի միջև հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը:
Վերջին անգամ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները հանդիպել են 2011 թվականին․ բանակցություններ են վարել նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Կիմ Չեն Ընի այժմ հանգուցյալ հայրը: