Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ապրիլի 24-ը շատ կարևոր է ողջ մարդկության համար». Փաշինյանի հարցազրույցը՝ «Россия 1»-ին

21:40, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
«Ապրիլի 24-ը շատ կարևոր է ողջ մարդկության համար». Փաշինյանի հարցազրույցը՝ «Россия 1»-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Россия 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում շեշտել է, որ պաշտոնական Երևանի համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը տեղի է ունեցել 1915-22 թվականներին Օսմանյան կայսրությունում: Ես կարծում եմ, որ այս օրը շատ կարևոր է ողջ մարդկության համար»,- եթերի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր գործընթաց է՝ հետագայում նման ողբերգություններից խուսափելու համար աշխարհում:

«Ես ուզում եմ ընդգծել, որ դեռևս 1995 թվականին ՌԴ պետդուման պաշտոնապես ճանաչել է հայերի ցեղասպանությունը, և մենք, իհարկե, շատ երախտապարտ ենք Ռուսաստանի Դաշնությանը այդպիսի դիրքորոշման համար»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

3401 | 1
Facebook