Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել. «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» են գնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագահների ու տեղակալների ավտոները ձեռներիցս առան»,- ասաց ԱԺ աղբյուրը:

Նոր ավտոմեքենա՞ եք գնել Մակունցի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Նախորդ ԱԺ աշխատակազմը, հիշում եք, 4 նոր «Տոյոտա» էր գնել` ԱԺ փոխնախագահների համար։ Երբ ես նշանակվեցի, ինձ հատկացրին 15թ․ «Տոյոտա», 4-րդ «Տոյոտան» մինչ իմ գալը շահագործում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հետո դիմում գրեց-գնաց, այդ մեքենան փոխանցվեց ինձ, ինձ տրամադրված մեքենան էլ տվեցինք Մակունցին. սա է ողջ պատմությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4287 | 0
Facebook