Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թեժ կրքեր՝ հայկական ֆուտբոլում․ «Բանանց»-ը հրաժարվեց մասնակցել Հայաստանի գավաթի կիսաեզրափակչին

16:50, երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
Թեժ կրքեր՝ հայկական ֆուտբոլում․ «Բանանց»-ը հրաժարվեց մասնակցել Հայաստանի գավաթի կիսաեզրափակչին

Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայանում են կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: Վանաձորում կայանալիք «Լոռի»-«Բանանց» հանդիպումը չի կայացել։ «Բանանց»-ի սեփականատեր Ջևան Չելոյանցը թույլ չի տվել թիմին մասնակցել հանդիպմանը։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
     Վանաձորում կայանալիք խաղում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ, ողջունեցին մրցակիցներին և լքեցին խաղադաշտը: Ապա «Բանանց» տրիբունային մոտեցավ ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը՝ նշելով, որ դեմ է հանդիպումը սպասարկող մրցավարներին, այդ պատճառով թույլ չի տալիս ակումբին մասնակցել հանդիպմանը։

Այսպիսով, «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց, իսկ «Լոռի»-ն դուրս եկավ եզրափակիչ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

3769 | 1
Facebook