Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու փաստով քրեական գործ է հարուցվել

16:45, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
Էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու փաստով քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի գործով 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։

Երեկ՝ 2019թ․ ապրիլի 16-ին, Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։

Նկատենք, որ քրեական գործ է հարուցված միայն ոստիկանությունում Է․ Ծատինյանին խոշտանգելու հիմքով, իսկ «Արմենիա» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու տեղեկություններ չկան, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ավելին՝ այստեղ։

2855 | 0
Facebook