Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանն Արթուր Գևորգյանի հայտարարությանը

15:05, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանն Արթուր Գևորգյանի հայտարարությանը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը պատասխանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի՝ երեկ տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ նախարարությունը կասեցրել է ֆեդերացիայի ֆինանսավորումը․ «Ի պատասխան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառման տեղեկացնում եմ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64 Ա/1 և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը»:

2205 | 0
Facebook