Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կադրեր՝ Զարթոնք գյուղի կրակոցներից

15:50, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Կադրեր՝ Զարթոնք գյուղի կրակոցներից

Զարթոնքի բնակիչներից մեկը նկարահանել է լուսադեմին գյուղում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութը տարածվել է համացանցում:

Հիշեցնենք, որ գյուղացիները տևական ժամանակ է՝ ինչ պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Այսօր առավոտյան գյուղացիների և գյուղապետ Պարույր Սարգսյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ: Ըստ ականատեսների՝ գյուղացիների ուղղությամբ կրակել էր գյուղապետի թոռը: Ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն է գնահատվում կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:

10172 | 0
Facebook