Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մաքսատան դիտարկիչի միջով անցած երիտասարդին նկարողն աշխատանքից ազատվել է

23:25, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Մաքսատան դիտարկիչի միջով անցած երիտասարդին նկարողն աշխատանքից ազատվել է

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Բագրատաշենի մաքսատան այն աշխատակիցն, ով տեսանկարել և համացանցում հրապարակել էր համացանցում մեծ արագությամբ տարածվող տեսանյութը: Այդ տեսանյութում երիտասարդ տղամարդը, չկողմնորոշվելով, թե ինչ է իրենից պահանջվում, պայուսակի հետ միասին անցնում է դիտարկման սարքի միջով:

Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին:

Միջադեպի հետաքննությունը կասեցվել է:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին:

8184 | 0
Facebook