Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:
Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը:
Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: