Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Բրիտանացի իրավապահները հայտնել են, որ երբ Էկվադորի իշխանությունները հրաժարվել են նրան քաղաքական ապաստան տրամադրել, Ասանժը ձերբակալվել է: Ձերբակալության պատճառը նրա կողմից 2012-ին գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմի խախտումն է:
Հիշեցնենք՝ շվեդական դատախազությունը բռնաբարության մեղադրանք էր առաջադրել Ասանժին: Վերջինը, սակայն, հերքել էր մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառն ԱՄՆ Պետդեպի գաղտնի նամակագրության հրապարակումն էր: