Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

23:35, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ.
Իտալիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Այսօր՝ ապրիլի 10-ին 432 պատգամավորից բաղկացած Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:

«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,- գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով:

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով էր հանդես եկել նախօրեին: Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:

Այդ որոշումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ:

3291 | 0
Facebook