Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռաֆիկ Հարությունյանը շատ մոտ էր մեդալ նվաճելուն

22:00, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ.
Ռաֆիկ Հարությունյանը շատ մոտ էր մեդալ նվաճելուն

Ապրիլի 6-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը շատ մոտ էր մեդալ նվաճելուն։ 18-ամյա ծանրորդը հրում վարժությունում ընդամենը 2 կգ զիջեց 3-րդ տեղը զբաղեցրած բելառուս ծանրորդին։

Երկամարտում Ռաֆիկը 8-րդն էր՝ 344 կգ արդյունքով։ Նա պոկեց 150 կգ և հրեց 194 կգ։

Այսօր պայքարի մեջ պետք է մտներ նաև 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Մեր ծանրորդը, սակայն, քաշի խնդիր է ունեցել, և նրան չի թուլատրվել մասնակցել Եվրոպայի առաջնությանը։

Գերլարված պայքարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Իտալիան ներկայացնող Անտոնիո Պիցոլատոն՝ երկամարտի 356 կգ արդյունքով։ Երկրորդ հորիզոնականում է բելառուս Պյոտր Ասոյանոկը՝ երկամարտի 355 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց լատվիացի Ռիտվարս Սուհարևսը՝ երկամարտի 354 կգ արդյունքով։ Ի դեպ, պոկում վարժության փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալները բաժին հասան B խմբում հանդես եկած ծանրորդներին։

2691 | 1
Facebook