Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Առինջ մոլ»-ում լայնամասշտաբ ստուգումներ են

16:15, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
«Առինջ մոլ»-ում լայնամասշտաբ ստուգումներ են

Արդեն մի քանի ժամ է՝ ՊԵԿ աշխատակիցներն «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ են իրականացնում: Ասում են, որ սա իշխանության՝ ԲՀԿ-ին ուղղված կոշտ պատասխանի շարունակությունն է: «Նաիրա Զոհրաբյանը փորձանք է բերել Ծառուկյանի գլխին»,- գրում են օգտատերերը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսգենդեր կնոջ ելույթին ու դրա շուրջ ծավալված զարգացումներին, այսօր հայտարարել էր. «...Այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրը պրովոկացիա կազմակերպելն ու թիրախները «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելը»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19678 | 0
Facebook