Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նաիրա Զոհրաբյանի պահվածքը կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակը». Նիկոլ Փաշինյան

11:00, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
«Նաիրա Զոհրաբյանի պահվածքը կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակը». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է օրերս ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտրոսյանի հետ կապված միջադեպին: Խոսքի ընթացքում նա նշել է, որ այդ ցուցակը ստորագրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Սկզբից երբ ես իմացա դրա մասին, առաջինը մտածեցի, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և Կառավարության դեմ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, հիմա հարց եմ տալիս բոլորին, նաև հոգևորականներին՝ Հանրապետականի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ ոչ: Այն պահվածքը, որ այս միջադեպի վերաբերյալ ցուցաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ընհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակին: Կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պիտի մտածի՝ ընդհանրապես հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ է և, ընդհանրապես, համապատասխանո՞ւմ է անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Սա քաղաքական պրովոկացիա է: Ամբողջ խնդիրն այն էր, որ կազմակերպեն պրովոկացիա և թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ»,- կարծիք հայտնեց վարչապետը:

8217 | 0
Facebook