Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրապետականները Վաղարշակ Մարտիրոսյանին տվել են Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր». Նիկոլ Փաշինյան

10:45, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
«Հանրապետականները Վաղարշակ Մարտիրոսյանին տվել են Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր». Նիկոլ Փաշինյան

Այսօր Նորագավիթի մաքսատանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին: «Ես ինչքան հասկացա Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ ա կատարվում և այլն: 2015 թվականին Հայաստանի պահպանողական իշխանությունը ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել և նրան է տվել Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում՝ անձնագրում սեռը նշված է արական: Հիմա հանրապետականների շարքում ընդունված բան ա, որ արական սեռի անունը Լիլի՞թ ա: Եթե նրանք այդպիսի անձնագիր են տվել Լիլիթ Մարտիրոսյանին, նրան ընդգրկել ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել են ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

14531 | 1
Facebook