Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանին զայրացրեց ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը

17:40, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
Նաիրա Զոհրաբյանին զայրացրեց ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը

Մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը:

«Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում։ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ է դիմում տրանսգենդեր կին։ Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար, ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական և արժանապատիվ բոլոր այն ոլորտներում խարանի և խտրականության ենթարկված գործազուրկ, աղքատ ու բարոյազուրկ հայ տրանսգենդերի կերպարը»,- ասաց նա՝ շարունակելով․ «Մինչ 2018 թվականը մենք փաստագրել ենք 283 նմանատիպ դեպքեր տրանսգեդեր անձանց նկատմամբ և չգիտեմ սարսափելին այս թի՞վն է, թե՞ այն փաստը, որ այս դեպքերի չնչին մասն է ոստիկանությունում կամ այլ պատկան մարմիններում ընդունվել վարույթի»։

Նաիրա Զոհրաբյանը, լսելով տրանսգենդերի ելույթը, զայրացավ․ «Օգտվել առիթից և բարձրացնել մի հարց, որը չկա մեր օրակարգում, ես համարում եմ առաջինը՝ անհարգալից վերաբերմունք և՛ ԱԺ նախագահի, և հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ։ Եվ Ձեր իրավունքը ոչ ոք չի ոտնահարել, խտրական վերաբերմունքի խնդիր չկա»։

Դահլիճում ներկաները ծափողջյունով ընդունեցին Ն․ Զոհրաբյանի խոսքը։

Նաիրա Զոհրաբյանին զայրացրեց ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը
10174 | 1
Facebook