Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին, որ թեև ոստիկանապետը համակարգի աշխատանքը գնահատելիս վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն ոստիկանությունն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է, որ հանցավորությունն աճել է, բնակարանային և ավտոմեքենաների գողությունների դեպքերը նույնպես կրկնակի ավելացել են, Վալերի Օսիպյանը պատասխանեց․ «Այս պահին համաներումով ազատված շուրջ 71 անձի կողմից կատարվել է 130 հանցագործություն։ Բացի այդ, պետք է նշեմ, որ մեր հասարակությունն էլ է շատ զգայուն դարձել․ եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում շատ մանր դեպքերի՝ մտածելով, որ միգուցե համապատասխան իրավական գնահատականի չարժանանա, ապա այսօր, ցանկացած բանի համար, լուցկու տուփից սկսած՝ քաղաքացիները դիմում են ոստիկանություն»։