Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 3-րդ տարին․ ուղիղ միացում Եռաբլուրից

09:50, երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ.
Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 3-րդ տարին․ ուղիղ միացում Եռաբլուրից

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցը: Զոհերի հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք այցելել են Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ 2016 թվականի ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստները վերջին ճշտումներով կազմել են՝ 110 զոհ և 121 վիրավոր:

Ուղիղ միացումը՝ Aysor.am-ի
9620 | 0
Facebook