Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակութային գործիչները, ի պաշտպանություն Կ. Օրբելյանի, բողոքի ակցիա կիրականացնեն. հայտարարություն

21:05, շաբաթ, 30 մարտի, 2019 թ.
Մշակութային գործիչները, ի պաշտպանություն Կ. Օրբելյանի, բողոքի ակցիա կիրականացնեն. հայտարարություն

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործիչները հանդես են եկել հայտարարությամբ.

2019 թվականի մարտի 30-ին ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչների, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատես, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով.
     1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը,
     2.Աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի և նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:
     Հավաքի մասնակիցները որոշեցին նաև սույն պահանջը վարչապետին ներկայացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ:

4052 | 0
Facebook