Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան

13:05, շաբաթ, 30 մարտի, 2019 թ.
«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան

«Ես՝ որպես Պաշտպանության նախարար ասում եմ, այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», այսօր վերաձևակերպել եմ. մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով արցախյան հակամարտության հարցը:

Հանդիպման ժամանակ Տոնոյանը նշել է, որ ավելացվելու են գրոհային ստորաբաժանումները: «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

25674 | 2
Facebook