Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նազենի Ղարիբյանն այնպես է ուզում անել, որ ես հեռանամ». Կոնստանտին Օրբելյան

15:50, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
«Նազենի Ղարիբյանն այնպես է ուզում անել, որ ես հեռանամ». Կոնստանտին Օրբելյան

Այսօր հայտնի դարձավ, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ազատել է Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից: «Նազենի Ղարիբյանն այն կարծիքին է, որ պետությունը իրավունք չի ունեցել կես տարի առաջ ինձ նշանակել այդ պաշտոնին, նա անձամբ է այդպես կարծում»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Օրբելյանն ասում է, որ նա նախապես չի իմացել այդ մասին:

«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք ստացել այդ մասին…: Ինը ամիս է՝ նա այնպես է ուզում անել, որ ես հեռանամ»,- նշեց Օրբելյանը

4449 | 0
Facebook