Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հարցը պետք է լուծել կտրուկ և մեկընդմիշտ». Վահրամ Թոքմաջյան

12:35, հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ.
«Այս հարցը պետք է լուծել կտրուկ և մեկընդմիշտ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետարանները որևէ բովանդակային կամ ընտրական լծակներ չպետք է ունենան մարզային դպրոցների նկատմամբ: Այս հարցը պետք է լուծել կտրուկ և մեկընդմիշտ: Անհրաժեշտ է մարզպետարաններից վերցնել հիմնական դպրոցների նկատմամբ ունեցած անհասկանալի լծակները: Քանի դեռ սա կա, շահերի բախում միշտ էլ լինելու է: Առավել ևս, որ մտածողության փոփոխության, հովանավորչության բացասական դրսևորումները կանխելու առումով, շատ դանդաղ ենք առաջ գնում:
     Հ. Գ. Տհաճ էր կարդալ որոշ կանանց չարախնդությունն Ավշարի դպրոցի հրաժարական տված կնոջ մասին: Առավել ևս, որ հրաժարական տված նախկին տնօրենն իր նամակում նշել էր հղի լինելու փաստի մասին»:

3986 | 0
Facebook