Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ

13:15, չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ.
Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ

Մարտի 23-ին ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ Դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3951 | 0
Facebook