Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանեցյանը չհերքեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը

12:30, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Վանեցյանը չհերքեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը

«Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին»,- սա հատված է Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված սենսացիոն նամակից:

Լրագրողներն այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են՝ Նաիրի Հունանյանը եղե՞լ է ԱԱԾ տրամադրության տակ. «Պարոն Շիրխանյանի պնդումը ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Կանցնի համապատասխան ընթացակարգ ու կհրապարակվի այն, ինչ եղել է իրականում»,- ասել է Վանեցյանը:

Արդեն հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ:

10569 | 0
Facebook