Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմիական գործարանի պայթյունը երկրաշարժ է առաջացրել. կան զոհեր

20:58, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
Քիմիական գործարանի պայթյունը երկրաշարժ է առաջացրել. կան զոհեր

Չինաստանի Ցզյանսու նահանգում այնպիսի ուժգին պայթյուն է որոտացել քիմիական գործարանում, որ առաջացրել է երկրաշարժ ու դարձել 6 մարդու մահվան պատճառ:

Կան տասնյակ տուժածներ, նրանց թվում՝ երեխաներ: Պայթյունին հաջորդած հրդեհը դեռևս չի հաջողվել մեկուսացնել: Տեղում աշխատում է ավելի քան 900 հրշեջ:

Ականատեսների խոսքերով՝ գործարանի աշխատակիցները փողոց են դուրս վազել արյան մեջ թաթախված, պայթյունի ալիքից թափվել են հարակից շինությունների ու դպրոցների պատուհանները:

Դեպքի վայր են ուղևորվել մասնագետներ, ովքեր տեղում պետք է որոշեն՝ պիտանի են արդյոք տեղանքի օդն ու ջուրը կյանքի համար:

Քիմիական գործարանի պայթյունը երկրաշարժ է առաջացրել. կան զոհեր
16537 | 0
Facebook