Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի». Էդմոն Մարուքյան

22:45, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի' քաղաքացիներ,
     Տեղեկացնում եմ որ մոտ 20 օր առաջ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն։
     Այսօր ստացել եմ ստորև ներկայացվող պատասխանը, որի համաձայն Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»:

2956 | 0
Facebook