Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է, թե երբ կսկսվի ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը

13:20, ուրբաթ, 15 մարտի, 2019 թ.
Հայտնի է, թե երբ կսկսվի ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը

2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել Վյաչեսլավ Հարությունովի հետ։ Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի։ Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5252 | 0
Facebook