Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՖՖ-ն խոչընդոտում է «Red Eagles» ֆան ակումբի գործունեությանը». հայտարարություն

18:05, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«ՀՖՖ-ն խոչընդոտում է «Red Eagles» ֆան ակումբի գործունեությանը». հայտարարություն

«Red Eagles» ֆան ակումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՖՖ-ն խոչընդոտում է իրենց գործունեությանը․ «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն շուրջ 7 ամիս է, ՀՖՖ-ն, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, բազմիցս խախտել և շարունակում է խախտել ձեռք բերված բոլոր համաձայնությունները և խոչընդոտել «Red Eagles» ֆան ակումբի բնականոն գործունեությանը։ Ստեղծված բազմաթիվ խոչընդոտներից հերթականը տեղի է ունեցել այսօր, երբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից հրաժարվել են տոմսեր վաճառել «Red Eagles» ֆան ակումբին, պատճառաբանելով, որ հրահանգված է միայն «Red Eagles» ֆան ակումբին տոմսեր չվաճառել։
     Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայտարարում ենք, որ դադարեցնում ենք բոլոր տեսակի համագործակցությունները ՀՖՖ-ի հետ, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում կատարված իրադարձությունների, ստեղծված խոչընդոտների և մեր հետագա քայլերի մասին առավել մանրամասն մոտակա օրերին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։

2558 | 0
Facebook