Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բանակցային ձևաչափի փոփոխման Հայաստանի փորձերն անընդունելի են». Ալիև

15:30, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
«Բանակցային ձևաչափի փոփոխման Հայաստանի փորձերն անընդունելի են». Ալիև

Բաքվում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին ու բանակցային ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: «ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը. դա անընդունելի է ու փորձ՝ արգելափակելու բանակցային գործընթացը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս դեմ են արտահայտվել դրան: Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, այլ ոչ՝ պարզապես: Դրանք պետք է հանգեցնեն օկուպացված տարածքների ազատագրմանը: Կարծում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի»,- Ալիևի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը: «Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հիմնախնդրի կարգավորմանն անդրադառնում են այդ տեսանկյունից»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

4973 | 0
Facebook