Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքապետը տղամարդկություն չունի՞, որ մեզ հետ հանդիպի»․ ապամոնտաժվող սրճարանների տերեր

14:15, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Քաղաքապետը տղամարդկություն չունի՞, որ մեզ հետ հանդիպի»․ ապամոնտաժվող սրճարանների տերեր

Ինչպես տեղեկացրել ենք, Օպերայի շենքի շրջակայքում գտնվող սրճարաններն ապամոնտաժվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, ինչը լարված իրավիճակ է ստեղծվել։ Սրճարանների սեփականատերերը բողոքում են, որ այդպիսով գործազուրկ են դառնում շուրջ 300 քաղաքացիներ։ «Իմ սրճարանը ընդգրկում է մոտ 200 քմ, որտեղ կա 60 աշխատատեղ։ Մեկը 11 մլն դոլար ներդրում է անում՝ 50 աշխատատեղ է բացում, գնում, ասում են՝ բռավո, էս ինչ լավ բան ես արել․․․այստեղ 300 աշխատատեղ է այսօր փակվում՝ ողջունո՞ւմ եք»,- վրդովված բողոքում էր սրճարանատերերից մեկը։

Մյուսն էլ թե՝ «Քաղաքապետը թող Հյուսիսային պողոտան քանդի կամ՝ մի հատ ծառ իր բակում տնկի»։

«Թող էստեղ ներդրում անի, գնացել ա ուրիշ երկրումա արել, որովհետև երևի վախումա թե ինչ կարա ստեղ լինի՞։ Էսքան մարդը սոված, անաշխատանք մնա՞։ Օրենքով-օրենքով գոռում են, բաց ինչ ասես՝ անում են։ Բերել են, կանաչապատողներին անօրինական աշխատացնում են․․․ Քաղաքապետը տղամարդկություն չունի՞, որ հանդիպի մեզ հետ։ Մեկը չկա՞ քաղաքապետին ասի՝ գնա քո տան դեմը ծառ տնկի, ի՞նչ ես ուզում էս մարդկանցից, ամոթ չես անո՞ւմ, մի կտոր հացի փող են աշխատում՝ ուզում ես քանդե՞ս»,- զայրացած բողոքում էին տարածքի աշխատողները։

Այս պահին Օպերայի տարածք է ժամանել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Տեսանյութը՝ Aysor.am-ի

11273 | 0
Facebook