Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Դավիթ Սանասարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

09:45, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Դավիթ Սանասարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից:

5502 | 0
Facebook