Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկովյան Մաուգլին. աղբանոցի վերածված տնից փրկել են երեխայի՝ սերտաճած խաչով

20:20, կիրակի, 10 մարտի, 2019 թ.
Մոսկովյան Մաուգլին. աղբանոցի վերածված տնից փրկել են երեխայի՝ սերտաճած խաչով

Երեխային տանը միայնակ սովամահության մատնելու հերթական դեպքն է արձանագրվել Ռուսաստանում: Մոսկվայի Լեինգրադյան պողոտայի շենքերից մեկի բնակարանում ոստիկաններն ու փրկարարները վերահաս մահից են փրկել 5 տարեկան աղջնակին: Մայրը նրան փակել է աղբի մեջ կորած տանը և մի քանի օրով անհետացել: Երեխայի լացի ձայնին արձագանքել են հարևանները, կանչել ոստիկաններին, նրանք էլ՝ փրկարարներին: Հատուկ տեխնիկայով բացել են դուռը և ամենուր տարածված աղբի ու աղտեղության, գարշահոտության մեջ գտել աղջկան՝ կեղտոտ ու հիվանդ, ծարավից ու սովից խիստ հյուծված: Նրան արդեն կնքել են մոսկովյան Մաուգլի անվամբ: Աղջիկը չի կարողանում խոսել, թեև խոսքային ապարատը առողջ է: Նա չի տիրապետում իր տարիքին հատուկ հմտություններին, անգամ նորմալ հաց ուտել ու ջուր խմել չգիտի: Ռուսական աղբյուրները հայտնում են, որ երեխայի պարանոցին թելով կապված խաչ է եղել, որը երեխայի աճին զուգահեռ շերտաճել է նրա մաշկի տակ՝ պատվելով մաշկային բարակ թաղանթով:

Փոքրիկը նաև տառապում է ականջաբորբից: Տանը միայնակ նա մնացել է մի քանի օր: Նախկինում էլ հարևանները նկատել են, որ 8-րդ հարկի այդ բնակարանից հաճախ երեխայի աղեկտուր լացի ձայն է գալիս: Նրանք թաղայինին են կանչել մի քանի անգամ, սակայն տանտիրուհին ոչ մեկի առջև դուռը չի բացել:

Երեխայի մորը` 47-ամյա Իրինա Գարոշենկոյին, ով հավաքարար է աշխատում, արդեն ձերբակալել են: Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, ստեղծվել է բժշկական խումբ՝ նրան բուժելու նպատակով:

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերում են Մոսկովյան ՄաուգլիինՀարևանները բռնել են մորն ու հանձնել ոստիկաններին
22585 | 0
Facebook