Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի նշան բողոքի՝ քաղաքացին փորձել է քաղաքապետարանի դիմաց հրկիզել իր մեքենան

19:40, ուրբաթ, 08 մարտի, 2019 թ.
Ի նշան բողոքի՝ քաղաքացին փորձել է քաղաքապետարանի դիմաց հրկիզել իր մեքենան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երեկոյան մի տղամարդ «Նիվա» մակնիշի մեքենայով բարձրացել է քաղաքապետարանի աստիճաններով: Պարզվել է, որ նա ի նշան բողոքի, որ քաղաքապետարանը փորձում է քանդել իր խանութը, որոշել է շենքի մուտքի մոտ հրկիզել մեքենան: Նրան կանխել են քաղաքապետարանի աշխատակիցները:

Հայտնի է դարձել, որ մեքենայի վարորդը 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանն է, ով ապօրինի կառուցված խանութ ունի Դավիթ Բեկ փողոցում, որը ապամոնտաժելու պահանջով քաղաքապետարանը նրան մի քանի ծանուցում է ուղարկել:

Մեքենան տեղափոխվել է է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, վարորդը կենտրոնի ոստիկանությունում է:

5672 | 1
Facebook