Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիրիայում հայ սակրավորը վիրավորվել է ականի պայթյունից

00:20, ուրբաթ, 08 մարտի, 2019 թ.
Սիրիայում հայ սակրավորը վիրավորվել է ականի պայթյունից

Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներից մեկն աջ ոտքի վնասվածք է ստացել ականի պայթյունից: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են»,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ մասնագետները Սիրիայում արդեն ականազերծել են ավելի քան 10510 քմ տարածք:

4002 | 0
Facebook