Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ մասնագետները Սիրիայում արդեն ականազերծել են ավելի քան 10510 քմ տարածք

23:10, հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ.
Հայ մասնագետները Սիրիայում արդեն ականազերծել են ավելի քան 10510 քմ տարածք

Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը փետրվարի 19-ին սկսել է ականազերծման աշխատանքները:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մինչ օրս հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10

«Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր հայ բժիշկները, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում: Սիրիային ժողովրդին մարդասիրական օժանդակությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

510 քմ տարածք:

2529 | 0
Facebook