Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ս-400 հրթիռային համալիրների գործարքն ավարտված է, հետ քայլ լինել չի կարող, հնարավոր է նոր գործարք՝ Ս-500 հրթիռային համալիրների գնման, այս մասին հաղորդում է Рамблер-ը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպն օրեր առաջ հերթական անգամ նախազգուշացրել էր Թուրքիային Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման հետ կապված, որը կարող է հանգեցնել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման և պատժամիջոցների: