Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լիքը հարցեր են առաջանում». Բաբկեն Թունյան

01:35, հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ.
«Լիքը հարցեր են առաջանում». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը սոցկայքի իր էջում գրել է. «Էսպես ասեմ. երբ ֆիսկալ խնդիր լուծող հարկային դրույթը փորձում ես ձեռքի հետ «զարդարել» նաև առողջապահական հիմնավորումներով, լիքը հարցեր են առաջանում:
     Մանավանդ, երբ առողջապահական հիմնավորումը անհիմն է։
     Մանավանդ, երբ ֆիսկալ խնդիր լուծելով կարող ես այլ՝ տնտեսական խնդիրներ առաջացնել։
     Ու մանավանդ, երբ ֆիսկալ խնդիրդ էլ մասամբ ես լուծելու։
     Ու նախապես ասեմ, էդ բոլոր հարցերը տրվելու են։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ու ոչ միայն էդ հարցերը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այսպես կոչված շաքարի հարկ ներմուծելու անհրաժեշտությանը. «Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր։

Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը:

Ինձ համար հասկանալի չէ, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը սակայն ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»,- գրել էր Արսեն Թորոսյանը։

3521 | 0
Facebook