Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին

19:40, երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ.
Քոչարյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին

Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել, այս անգամ էլ նա դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին:

Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Նշենք, որ այս ընթացքում Քոչարյանը 5 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, երկրորդը՝ Սիլվա Համբարձումյանի, մյուս 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ:

5474 | 2
Facebook