Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացառում եմ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը». Դավիթ Տոնոյան

12:50, երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ.
«Բացառում եմ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին:

Մասնավորապես, լրագրողների դիտարկմանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ «ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով նշանակման հարցը որոշել, և հավելել, որ դա լավագույն տարբերակը չէ, և որ պաշտոնական Երևանի կողմից պետք է արձագանք ստանա», նախարարն ասել է.

«Բացառում եմ նման հնարավորությունը: Սա ռազմավարական, դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրն է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի որևէ անդամի ընտրել: ՀԱՊԿ կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ՝ դա»:

4827 | 0
Facebook