Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել

09:55, երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել

Հասարակական գործիչ, նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գիշերը տեղի ունեցած հարձակման մասին. «Քանի որ շատ են հարցնում` ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։
     1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
     2. Առևանգման փորձ։
     Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց... Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։ Հիշեցնեմ` վաղը՝ մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց»։

6127 | 1
Facebook