Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք». Արթուր Վանեցյան

17:10, ուրբաթ, 01 մարտի, 2019 թ.
«Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք». Արթուր Վանեցյան

«Ծրագիրը, որը անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ և ոչ միայն իմ, այլ մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով՝ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում, մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»,- հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանն աշխատանքային այցով Արցախում էր: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել էր արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Տեսանյութը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության
8453 | 1
Facebook