Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը Բելառուսի կազմի մեջ մտցնել

15:25, ուրբաթ, 01 մարտի, 2019 թ.
Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը Բելառուսի կազմի մեջ մտցնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում առաջարկել է Ռուսաստանը Բելառուսի կազմի մեջ մտցնել:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը մտադրություն չունի «կուլ տալ» իր երկիրը: Լուկաշենկոն նշել է, որ եթե Ռուսաստանի կազմի մեջ բելառուսական տարածքի ընդգրկման մասին հարց քննարկվի, ապա բելառուսցիների մեծ մասը դեմ կքվեարկի:

«Բելառուսցիներն այսօր ցանկանում են Ռուսաստանի հետ լինել, սակայն իրենց տանն ապրել: Ռուսաստանն ու Բելառուսը անդրկուլիսային որևէ սխեմա չեն մշակում: Ասում են՝ այս կամ այն երկիրը միացնենք: Լսե՛ք, նորմալ տարբերակ եմ առաջարկում՝ եկեք Ռուսաստանը միացնենք Բելառուսին»,- ասել է Բելառուսի նախագահը:

9133 | 3
Facebook