Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա». Արամ Սիմոնյան

13:00, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա». Արամ Սիմոնյան

«Այս հարցը պետք է հանգուցալուծվի, այսպես չի կարող շարունակվել, բայց չի կարելի բռնությամբ դա անել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո:

«Ես այս աթոռին նստած եմ շուրջ 13 տարի, սա ինձ համար շատ ծանր, բայց պատվաբեր աշխատանք է:

Խոսում են համալսարանի հետընթացի մասին. ԵՊՀ-ն երբևէ ֆինանսական այսպիսի կայունություն չի ունեցել:

«Ես միշտ եղել եմ, կամ և մնում եմ այն համոզման, որ Երևանի պետական համալսարանը ոչ մի տեսակի կուսակցական խաղերի տեղ չի և չի կարող լինել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ իրեն պաշտոնից հեռացնելու հարցի քննարկումը նաև քաղաքական հետապնդում է:

«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա»,- հայտարարեց Սիմոնյանը:

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր քննարկվում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը: Խորհրդի անդամների քվեարկությամբ որոշվեց հետաձգել հարցի քննարկումը:

Տեսանյութը՝ «Ազատության»
11536 | 2
Facebook